Տղամարդկանց մոտ արտաքինի հետ կապված խնդիրները

2024/01/08

Տղամարդկանց մոտ արտաքինի հետ կապված խնդիրները կարող են տարբեր լինել։

1. Մկանային զանգված։ Տղամարդու առնական ու մկանային կազմվածք ունենալու ցանկությունը երբեմն կարող է նպաստել անառողջ վարքագծին, ինչպիսիք են չափից ավելի ֆիզիկական վարժությունները կամ ստերոիդների օգտագործումը:

2. Ճարպակալում։ Ոչ ակտիվ կենսակերպը, տարիքային և հորմոնային փոփոխությունները կարող են նպաստել տղամարդու ճարպակալմանը, ինչը խանգարում է բարետես ու գրավիչ կազմվածք ունենալու տղամարդու ցանկությանը:

3. Մազաթափություն։ Ճաղատությունն ազդում է ինքնագնահատականի վրա՝  ֆիզիկապես կամ սոցիալապես պակաս գրավիչ դարձնելու արդյունքում։

4. Հասակ։ Հասարակության ակնկալիքը՝ քաշի և հասակի շուրջ, կարող են ազդել տղամարդու ինքնաընկալման վրա, հատկապես, երբ դրանք չեն համապատասխանում այդ նորմերին։

5. Սեռական օրգանների չափը։ Առնանդամի չափի վերաբերյալ մտահոգությունները կարող են ազդել տղամարդու ինքնավստահության և սեռականության վրա։

6. Մաշկային հիվանդություններ։ Հատկապես ակնեները կամ սպիները կարող են ազդել տղամարդկանց արտաքին տեսքի ընկալման վրա, ինչը պատճառ է դառնում մարմնի պատկերի հետ կապված մտահոգությունների, անհանգստության, զայրույթի և ցածր ինքնագնահատականի համար:

7. Ծերացում։ Կնճիռներն ու սպիտակ մազերը շատ հաճախ տղամարդու ներքին անհանգստության աղբյուր են, հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են պահպանել երիտասարդ տեսքը:

Կարևոր է գիտակցել, որ մարմնի պատկերի հետ կապված խնդիրները կարող են տարբեր կերպ ազդել տղամարդու ինքնավստահության վրա։ Սոցիալական մեդիայի հարթակներում հաճախ ցուցադրվող «թվացյալ կատարյալ» դեմքերն ու մարմինները ստեղծում են գեղեցկության անիրատեսական չափանիշներ, որոնք առաջացնում են մարմնի պատկերի հետ կապված դժգոհության և ցածր ինքնագնահատականի թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ: